Չափագրություն

Չափագրությունը` տվյալ տարածքի պատերի, դռների, պատուհանների, կոմունիկացիոն կետերի, առաստաղի մակարդակների չափսերի գրանցումն է մասնագետի կողմից։

Վերահատակագծում

Վերահատակագծումը` տվյալ տարածքի ֆունկցիոնալ ձևափոխումն է՝ ըստ հաճախորդի կողմից տրված տեխնիկական առաջադրանքի՝ պահպանելով հիմնական պատերն ու կոմունիկացիոն կետերի դիրքերը։ Այն իր մեջ ներառում է նաև կահույքի և տեխնիկայի տեղաբաշխում։

Դիզայն

Դիզայնի միջոցով որոշվում է տվյալ տարածքի ինտերիերը՝ օգտագործելով համապատասխան ոճային և գունային լուծումներ։

Գծագրական փաթեթ

Գծագրական փաթեթն իր մեջ ներառում է կատարված դիզայնի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիա՝ ելակետայինից մինչև նախագծի վերջնական տարբերակը։ Այն իր մեջ ընդգրկում է՝

  • թաց կետերի գծագրեր
  • կահույքի գծագրեր
  • էլեկտրական սարքավորումների գծագրեր
  • առաստաղային լուծումների գծագրեր
  • լուսատուների, լուսային խմբերի և անջատիչների տեղակայման գծագիր
  • էլեկտրական սարքավորումների տեղակայման հատակագիծ
  • առաստաղների հատակագիծ
  • հատակների հարդարման հատակագիծ
  • պատերի փռվածքներ (միայն անհրաժեշտ հատվածներում)
  • սպեցիֆիկ հանգույցների գծագիր
  • պատրաստվող կահույքի գծագրեր

Կոմպլեկտացիա

Կոմպլեկտացիան ներառում է հաճախորդի հետ մեկանգամյա այց սալիկների, կահույքի և անհրաժեշտ նյութերի խանութ-սրահներ, հարկ եղած դեպքում նաև պատվիրվող կահույքի արտադրամասեր։
Կոմպլեկտացիան ընդգրկում է՝

  • հարդարման նյութերի մասնագիր
  • պատրաստի կահույքի մասնագիր
  • լուսատուների մասնագիր
  • սանտեխնիկայի մասնագիր
  • դեկորատիվ նյութերի մասնագիր